Մատչելիության հղումներ

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Աբրահամի եղբորը


IBF-ի վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի կրտսեր եղբայրը՝ նույնպես բռնցքամարտիկ Ալեքսանդր Աբրահամը, որը ներկայումս բնակվում է Գերմանիայում, գերմանական ոստիկանության կողմից ձերբակալվել է սեպտեմբերին Բեռլինում կատարված հանցագործության կապակցությամբ, որի ժամանակ 35-ամյա տղամարդուն դանակի մի քանի հարված էր հասցվել:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, նույն գործով սեպտեմբերին ձերբակալվել էր մեկ այլ բռնցքամարտիկ՝ լիբանանյան ծագում ունեցող գերծանր քաշային Մանուել Չարը:

Allboxing.ru կայքէջի հաղորդման համաձայն, չնայած քննության նյութերը չեն հրապարակվում, այնուհանդերձ, ենթադրվում է, որ բռնցքամարտիկներին կարող է առաջադրվել մահափորձի մեղադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG