Մատչելիության հղումներ

Եվրոպայի երկրներից տարբերվում ենք նաեւ «ծերանալով»


Արտագաղթի միտումը, այնուամենայնիվ, շարունակվում է: Թեեւ պետական պաշտոնյաները ամենուր հայտարարում են երկնիշ տնտեսական աճի, բնակչության կենսամակարդակի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման մասին, այնուամենայնիվ, ըստ հետազոտության, մեր երիտասարդների 77 տոկոսը սպասում է առաջին իսկ հարմար առիթի՝ Հայաստանից հեռանալու համար:

«Հայաստանից հինգ տարի գնացած էի, մի տարի է եկել եմ, բայց էլի պիտի գնամ: Երեխեքիս համար եմ եկել, ոչ թե հայրենիք կոչվածի: Հիմա էլ պիտի գնամ, ինձ ոչ մի բան այստեղ չի պահում», - վկայեց «Մաքս Լիբերտի»-ի երիտասարդ զրուցակիցներից մեկը:

Մեր բնակչության ծերացմանը ուղղակիորեն հանգեցնում է նաեւ ամուսնությունների, մեկ ընտանիքին բաժին ընկնող երեխաների եւ ծնունդների քանակի կրկնակի նվազումը:

Համաձայն ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի տվյալների, եթե մինչեւ 1990 թվականը Հայաստանում տարեկան ծնվում էր մոտ 80 հազար երեխա, ապա 90-ականների կեսերից այդ թիվը նվազել է` կազմելով 30 հազար: Մեկ կնոջը բաժին է ընկնում 1 երեխա, մինչդեռ բնական վերարտադրության համար այդ ցուցանիշը պետք լինի 2:

Այս պատկերը փորձագետներին հիմք է տվել ենթադրելու, որ քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից տարբերվում ենք նաեւ «ծերանալով»: Եթե այնտեղ բնակչության վերարտադրության պրոցեսը բնականոն է կրճատվում, ապա մեր երկրում դա արդյունք է, փորձագետների բնորոշմամբ, արհեստական «երիտասարդազրկման» քաղաքականության:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG