Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում գործելու է անվտանգության վճար


Նոյեմբերի 1-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում գործելու է նոր սահմանված անվտանգության վճար, որը գանձվելու է յուրաքանչյուր մեկնող ուղեւորի հաշվարկով՝ 2 եվրոյի չափով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, անվտանգության վճարը գանձվելու է ոչ թե ուղեւորներից, այլ ավիաընկերություններից:

Ինչպես հաղորդում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքէջը, ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված՝ ԻԿԱՕ-ն եւ մյուս միջազգային ավիացիոն կազմակերպությունները օդանավակայաններին առաջարկել են կիրառել ուղեւորների եւ օդանավերի անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ:

Մասնավորապես, ուղեւորների նույնականացման նպատակով նոյեմբերի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կիրառվելու են մատնահետքեր կարդացող նոր սարքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG