Մատչելիության հղումներ

Պենզայում բացվել է միկրոքանդակի հայ վարպետի ցուցահանդեսը


Ռուսաստանի Պենզա քաղաքում բացվել է միկրոքանդակի հայ վարպետ Էդուարդ Ղազարյանի ցուցահանդեսը, որը կոչվում է «Աշխարհի ութերորդ հրաշալիքը»:

Ցուցահանդեսում ներկայացված են 25 եզակի աշխատանքներ, այդ թվում` ոսկու փոշուց կերտված Էջմիածնի տաճարը, ձկան թեփուկից պատրաստված ծաղկեփունջը, Ազատության արձանը մազի ծայրին եւ այլն:

83-֊ամյա Ղազարյանի 8 գործերը գրանցված են Գինեսի գրքում` որպես մարդու ստեղծած ամենափոքր ստեղծագործություններ: Հայ վարպետի աշխատանքները կարելի է տեսնել աշխարհի տարբեր ծայրերում՝ Լուվրում, այլ հայտնի թանգարաններում, Բիլ Քլինթոնի եւ Ֆիդել Կաստրոյի մասնավոր հավաքածուներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG