Մատչելիության հղումներ

Ռուս մեծահարուստը գնո՞ւմ է աշխարհի խոշորագույն ավտոմեքենաշինական ընկերության արժեթղթերի 10 տոկոսը


Գերմանական Manager-֊magazin պարբերականը այսօր հայտնել էր, թե ռուսաստանցի մեծահարուստ Օլեգ Դերիպասկան գնում է աշխարհի խոշորագույն ավտոմեքենաշինական ընկերության՝ General Motors֊-ի բաժնետոմսերի 10 տոկոսը: Ավելի ուշ, սակայն, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Դերիպասկային պատկանող Basic Element holding-ը հերքել է այդ տեղեկատվությունը:

Ներկայումս General Motors֊-ի ամենամեծ փայատերը ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանն է, որը ընկերության արժեթղթերի մոտ 10 տոկոսի սեփականատերն է:

Դերիպասկային են պատկանում ալյումինիում արտադրող «Ռուսալ» եւ հայաստանյան «Արմենալ» ընկերությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի երկրորդ ավտոմեքենաշինական գործարանը՝ «ԳԱԶ»֊-ը:

Հոկտեմբերին General Motors֊-ի շուկայական արժեքը գնահատվում էր 18,3 միլիարդ դոլար, այսինքն` բաժնետոմսերի 10֊-տոկոսանոց փաթեթի արժեքն 1,8 միլիարդ դոլար է:

General Motors֊-ը, որն արտադրում է «Կադիլակ», «Շեւրոլե», «Համեր» եւ այլ մակնիշի ավտոմեքենաներ, ներկայումս բավական ծանր ֆինանսական վիճակում է՝ միայն այս տարվա առաջին եռամսյակում նրա վնասը կազմել է 3,2 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG