Երեկ երեկոյան Փարիզի «Գարնիե» օպերային թատրոնում կայացավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացմանը նվիրված հանդիսությունը՝ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռենո Դոնդիո դը Վաբրի մասնակցությամբ:
Ելույթներ ունեցան Հայաստանի վարչապետը եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը:
Ֆրանսիայի մշակույթի նախարարը խոսեց Հայաստանի տարվա շրջանակներում ծրագրված շուրջ 500 նախաձեռնությունների մասին: Իր ելույթը նա ամփոփեց հայերեն՝ ասելով. - «Կեցցե ֆրանս-հայկական բարեկամությունը»:
Հանդիսությունն ավարտվեց կեսգիշերին:
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ