Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնի հետ, ով ավարտում է Հայաստանում իր պաշտոնավարման ժամկետը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ «ՀԲ-ի հետ համագործակցության անցած տարիները մեծ արդյունք են տվել Հայաստանի տնտեսության զարգացման գործում»:

Նախագահը նշել է հատկապես պետական կառավարման կառուցվածքային բարեփոխումներին, ենթակառուցվածքների զարգացմանը, աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը` դրանք բնութագրելով որպես երկրի առաջընթացն ապահովող կարեւոր գործոն:

Ռոջեր Ռոբինսոնը, իր հերթին, ասել է, որ «ուրախալի է տեսնել, թե ինչքան փոփոխություններ են կատարվել Հայաստանում եւ գիտակցել, որ դրանում իր ներդրումն ունի եւ Համաշխարհային բանկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG