Մատչելիության հղումներ

«Բոստոն գլոբ». «Ցեղասպանության վերաբերյալ հարցի պատասխանի համար կարող են դատել թե Թուրքիայում, թե Ֆրանսիայում»


«Արդյո՞ք օսմանյան թուրքեր ցեղասպանության են ենթարկել հայերին 1915 թվականին»,֊ - հարց է տալիս այսօր ամերիկյան հեղինակավոր թերթերից մեկը՝ «Բոստոն գլոբ»-֊ը եւ հորդորում՝ «Զգույշ եղեք, որոշ տեղերում այս հարցի սխալ պատասխանի համար ձեզ կարող են ձերբակալել»:

Թերթը փաստում է. - «Մինչ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանցագործություն է համարվում Թուրքիայում, դրա հերքումը կարող է շուտով հանցանք դառնալ Ֆրանսիայում»:

«Ֆրանսիական օրինագիծը նպատակ ունի փաստելու ճշմարտությունը, այն է` Հայոց ցեղասպանությունը, Ողջակիզման նման, պատմական փաստ է: Մինչդեռ թուրքական օրենքը միտված է ապացուցելու, որ նման պնդումներն անհիմն են: Երկուսն էլ, սակայն, անհանդուրժողական հարձակում են ազատության վրա:

Համոզմունքները չեն կարող քրեականացվել՝ որքան էլ դրանք հակասական եւ անհեթեթ լինեն: Ազատ հասարակությունները մարդկանց բանտ չեն նետում ագրեսիվ ելույթների կամ պատմական ստեր տարածելու համար»,֊ - կարծիք է հայտնում հոդվածագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG