Մատչելիության հղումներ

Փարիզում մեկնարկել է Ադրբեջանի շաբաթը


Այսօր Փարիզում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 60-ամյակի շրջանակներում անցկացվող Ադրբեջանի շաբաթը:

«Ադրբեջանը մշակույթների ու քաղաքակրթությունների կենտրոնում» նշանաբանի ներքո անցկացվող միջոցառման շրջանակներում, ինչպես փոխանցում է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը, կբացվի Ադրբեջանին նվիրված ֆոտոցուցահանդես:

Կկայանա նաեւ գալա-համերգ` Ադրբեջանի արվեստի վարպետների մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով վաղը Փարիզ կմեկնի Ադրբեջանի պատվիրակությունը` նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիեւայի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG