Այսօր Լյուքսեմբուրգում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հանդիպում են Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլին:
Ինչպես ենթադրում է «Ռոյթերզ» գործակալությունը, ամենայն հավանականությամբ, քննարկման առարկա է դառնալու նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից անցած շաբաթ ընդունված օրենքը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Պաշտոնապես այս հարցը հանդիպման օրակարգում չէ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը զանգահարել է իրեն եւ ներողություն խնդրել Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրենքի համար: