Մատչելիության հղումներ

«Նիգ-Ապարան»-ը պաշտպանելու է Աղվան Հովսեփյանի եղբոր թեկնածությունը


Այսօր տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի նիստը, որտեղ որոշվել է, որ հոկտեմբերի 29-ին մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում կայանալիք թաղապետի ընտրություններում միությունը պաշտպանելու է Ռուբեն Հովսեփյանի թեկնածությունը:

Ռոբեն Հովսեփյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարազատ եղբայրն է:

Հարկ է հիշեցնել, որ Աջափնյակում առաջադրված բոլոր 4 թեկնածուները ծագումով ապարանցի եւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամներ են:

Ազգային ժողովի պատգամավոր, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամ Լյովա Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի բոլոր անդամներն անխտիր կողմ են քվեարկել Ռուբեն Հովսեփյանի թեկնածությունը պաշտպանելու առաջարկին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG