Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին «Հայաստանի օրերը Սիբիրում»


Այսօր Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում մեկնարկեցին «Հայաստանի օրերը Սիբիրում»:

Հայաստանի ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ Կրասնոյարսկում հայաստանցի գործարարներին հետաքրքրում են փայտամշակման, նավթաքիմիական արդյունաբերությունը եւ մեքենաշինությունը:

«Մենք պատրաստ ենք համատեղ ձեռնարկություններ ստեղծել «Նորիլսկի նիկել» եւ Կրասնոյարսկի ալյումինի գործարանի հետ», -հավաստիացրել է նա:

Իրենց հերթին, հայ գործարարները, ըստ Սաֆարյանի, պատրաստ են Կրասնոյարսկի երկրամաս առաքել ոգելից խմիչք եւ սննդամթերք:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, «Հայաստանի օրերը Սիբիրում» կտեւեն մինչեւ հոկտեմբերի 13-֊ը: Սիբիրցիների առջեւ հանդես կգան հայաստանցի երգիչներ եւ երաժիշտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG