ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի մոնիտորինգային խումբը, որը պետք է ստուգի իրավիճակը հրդեհներից տուժած սահմանամերձ շրջաններում, հոկտեմբերի 9-ին արդեն Ստեփանակերտում էր եւ սկսելու էր դիտարկումները Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
17-հոգանոց խումբը աշխատանքներն սկսել է ադրբեջանական կողմում, ընդ որում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլյանը, արտգործնախարարության պահանջով մոնիտորինգային խմբի կազմում ընդգրկվել են ղարաբաղյան 3 փորձագետներ:
Խմբում ընդգրկված են նաեւ ադրբեջանցի 3 փորձագետներ եւ մեկ թարգմանիչ, որոնք աշխատելու են նաեւ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Ըստ Մասիս Մայիլյանի, դիտարկումը 3 օր տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, եւս 3 օր անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքներում:
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի փոխնախարարի խոսքերով, դիտարկման նախնական արդյունքները, հավանաբար, կամփոփվեն դիտարկման վերջին օրը, սակայն, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի բանաձեւում, 2007 թվականի ապրիլին ԵԱՀԿ-ի գործող նախագահը պետք է այդ զեկույցը ներկայացնի ՄԱԿ-ում:
ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի մոնիտորինգային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մակեդոնիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Մոլդովայից եւ Էստոնիայից:
Կարինե Քալանթարյան