Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը երեկ երեկոյան, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրներ, հաղորդել է, թե «ԱրմենՏել» հայաստանյան ընկերության` հունական OTE-ին պատկանող բաժնետոմսերի 90 տոկոսը 600 միլիոն դոլարով վաճառվել է արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/IStithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) կոնսորցիումին:
«ԱրմենՏել» ընկերությունում, ինչպես նաեւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում այս տեղեկատվությունը չհաստատեցին:
Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ, պոտենցիալ գնորդների հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են եւ վերջնական որոշումը չի կայացվել:
Ըստ նույն աղբյուրի, բանակցություններն այժմ ընթանում են երկու` ռուսաստանյան եւ արաբական, ընկերությունների հետ: