Մատչելիության հղումներ

Eurasia House International. «Արմեն Սարգսյանը չի մասնակցում Հայաստանի քաղաքական կյանքին»


«Ազատություն» ռադիոկայանը Eurasia House International կազմակերպությունից ստացել է պարզաբանումներ՝ կապված նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի գործունեության հետ, որոնք ներկայացնում ենք ամբողջությամբ.

«1. Արմեն Սարգսյանի անունը բավական հաճախ է հոլովվում
հայաստանյան քաղաքական շրջանակներում ու զանգվածային
լրատվամիջոցներում: Հարկ ենք համարում մեկ անգամ եւս նշել, որ
Արմեն Սարգսյանը չի մասնակցում Հայաստանի քաղաքական կյանքին:

Գործարար ոլորտում ու մասնավոր հատվածում նրա ներկայիս
գործունեության մասին տեղեկությունները հստակ շարադրված են նրա` հրապարակված ու հանրության համար մատչելի կենսագրության մեջ:

Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռանալուց ու տասնամյա
դիվանագիտական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը ավարտելուց հետո, Արմեն Սարգսյանը երբեք հարցազրույցներ չի տվել, չի ունեցել նաեւ հրապարակային ելույթներ Հայաստանի
քաղաքականության կամ քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Ինչպես վկայում է նրա գործունեության ժամանակագրությունը, նա
հաճախ է ելույթներ ունենում միջազգային համաժողովներում ու
հավաքներում, ինչպես, օրինակ, ամենամյա Համաշխարհային
տնտեսական համաժողովում Դավոսում, որտեղ նա ելույթ է ունենում գրեթե ամեն տարի, ինչպես նաեւ Եվրամիության ամենատարբեր համաժողովներում եւ միջազգային այլ հավաքներում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվող հաստատություններ ու կազմակերպություններ նրան հրավիրում են դասախոսություններ կարդալու իր մասնագիտական ոլորտների շուրջ` անվտանգություն, անցումային տնտեսություններ, ղեկավար գործունեություն, գործարար համագործակցություն ու զարգացում, համաշխարհային էներգետիկայի հարցեր, գլոբալ ռիսկեր, էներգետիկ անվտանգություն եւ այլն:

Արմեն Սարգսյանի վերաբերյալ հայաստանյան մամուլում «հավաստի աղբյուրների» վկայակոչմամբ հրապարակված տեղեկատվության ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը եւ
պարզապես լրագրողական երեւակայության արդյունք է:

Արմեն Սարգսյանը բազմաթիվ լավ ընկերներ ունի Հայաստանի թե’
իշխանական, թե’ ընդդիմադիր շրջանակներում, հայաստանյան
հասարակության բոլոր խավերում: Արմեն Սարգսյանը ներկայումս չի հետաքրքվում Հայաստանի քաղաքական գործընթացներով ու չի ձգտում որեւէ դերակատարություն ունենալ երկրի քաղաքական կյանքում:

2. Արմեն Սարգսյանը Knightsbridge Associates-ի հինադիրներից մեկն է: Ընկերությունը գտնվում է Եվրոպայում եւ աշխատում է բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտում ամենատարբեր երկրներում:

Ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը բարձր
տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության բնագավառում
ներդրումներն են, ինչպես նաեւ տեխնիկական գործառնությունները, միջոցների արտահանումն ու նոր արտադրությունների հիմնումը եւ
խորհրդատվությունը:

Knightsbridge Associates-ի եւ դուստր ընկերությունների գործարար
գործունեությունը ընդգրկում է աշխարհագրական մեծ տարածք: Դրանք գրասենյակներ ունեն Չինաստանում, Մոնղոլիայում, Ռուսաստանում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում), Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Չեխիայի Հանրապետությունում, Լեհաստանում, Սլովենիայում, Նիդերլանդներում եւ Միացյալ Թագավորությունում: Հնդկաստանում Knightsbridge Associates-ը չի գործում:

Ինչ վերաբերում է «ԱրմենՏել»-ին, ապա մրցույթի վաղ փուլում
Knightsbridge Associates-ը ցուցաբերել էր առաջին փուլն անցած
ընկերություններից մեկի հետ միասին ներդրումներ կատարելու
հետաքրքրություն: Հուլիսի 1-ին, սակայն, Knightsbridge Associates-ի
[Տնօրենների] Խորհուրդը որոշեց առայժմ չմասնակցել եւ ներդրում
չկատարել «ԱրմենՏել»-ում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG