Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին


Հոկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա, ուր կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստին:

Նիստին մասնակցելու են հանձնաժողովի հայկական եւ ռուսական մասերի կազմում ընդգրկված, ինչպես նաեւ որպես փորձագետներ հրավիրված Հայաստանի եւ Ռուսաստանի նախարարությունների, գերատեսչությունների եւ կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ:

Ինչպես հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նախատեսվում է քննարկել, մասնավորապես, պետական պարտքի մարման դիմաց Ռուսաստանին ի սեփականություն հանձնված Հայաստանի ձեռնարկությունների աշխատանքի ապահովման խնդիրը, առեւտրատնտեսական, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG