Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հասել է 1 միլիարդ դոլարի»


Ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ վերջերս կրկնապատկվել է եւ գերազանցել է 1 միլիարդ դոլարը: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Գերման Գրեֆի հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի նախագահը փաստել է, որ իր երկրում բարենպաստ պայմաններ են ստեղծվել օտարերկրյա ներդրումների համար, ինչը նույնպես նպաստել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի արդյունավետ տնտեսական համագործակցությանը:

Գերման Գրեֆը Բաքվում հանդիպել է նաեւ իր ադրբեջանցի պաշտոնակից Հեյդար Բաբաեւի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG