Մատչելիության հղումներ

Թուրքիայում կրկին գրողի են դատում


Այսօր Թուրքիայում դատարանի առջեւ է կանգնելու գրող Իփեք Չալիսլարը, որին մեղադրում են «թուրքական ինքնությունը վիրավորելու մեջ»:

Գրողը մեղադրվում է այն բանում, որ ենթադրաբար վիրավորել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքին՝ նրա կնոջ կյանքի մասին գրքում:

Անցած ամիս համանման մեղադրանք էր ներկայացվել մեկ այլ գրողի՝ Էլիֆ Շաֆաքին, սակայն դատարանն արդարացրեց նրան:

Այս շաբաթ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը, որը գտնվում էր Թուրքիայում, կարծիք հայտնեց, թե նրանք, ովքեր ընդդիմանում են քրեական օրենսդրությունից 301-֊րդ հոդվածի վերացմանը, խոչընդոտում են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG