Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Խորհուրդ չէի տա որեւէ մեկին Ռուսաստանի հետ խոսել սադրանքների եւ շանտաժի լեզվով»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ սադրանքների լեզվով խոսելն անթույլատրելի է:

«Խորհուրդ չէի տա որեւէ մեկին Ռուսաստանի հետ խոսել սադրանքների եւ շանտաժի լեզվով: Սա վերաբերում է Վրաստանին»,֊ - ասել է Պուտինը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Միաժամանակ, այսօր Պետդուման դատապարտել է «Վրաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը» եւ հավանություն է տվել Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի սահմանած տնտեսական պատժամիջոցներին:

Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, կարծիք է հայտնել, որ «Վրաստանի ղեկավարության գործողությունները ակնհայտ հակառուսական են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG