«Հայկական ժամանակ»-ը գրում է, թե Հայաստանի էլեկտրացանցերի բաժնետոմսերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին փոխանցելու երեկվա արարողությունը վերածվել է Սերժ Սարգսյանի մեծարման երեկոյի:
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 4 տարվա ազատազրկման դատապարտված «Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը թերթի այսօրվա համարում ամփոփել է. - «96-ից հետո` տասը տարի անց կարծել, թե Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները փոխվել են, մեղմ ասած, ճիշտ չէ: Մեծ հաշվով, սոցիալական պայթյունները տեղի են ունենում ո'չ այնտեղ, ուր տնտեսական աղետն է վրա հասել, այլ այնտեղ, որտեղ «տնտեսական աճ» կոչվածի պտուղները քաղելու ժամանակն է: Ո’չ այնտեղ, ուր աղքատության պայմաններում բոլորը հավասար են, այլ այնտեղ, ուր ժողովուրդը բաղկացած է մեկ տոկոս հարուստներից, ինը տոկոս հարաբերականորեն նյութապես ապահով խավից եւ իննսուն տոկոս այս երկու շերտերից, հոգեբանորեն կտրվածներից եւ, որ ավելի կարեւոր ու էական է, նվաստացածներից»:
«Առավոտ» թերթի խմբագրականը, մատնանշելով հասարակության մեջ առկա անտարբերությունն ու ապատիան, շեշտադրել է. - «Ոչ ոք բողոքելու որեւէ ցանկություն չունի, եւ չկա մի ուժ, որը կկարողանա այդ բողոքը կազմակերպել: Թմբիրի մեջ գտնվող ժողովրդի եւ մեծախոս, բայց ոչ մի վստահություն չներշնչող ընդդիմության պարագայում որոշակի դեր կարող են խաղալ բարոյական հեղինակությունները, այն խավը, որը ընդունված է մտավորականություն անվանել: Բայց առավելագույնը, ինչին ընդունակ է մեր մտավորականությունը, կոլեկտիվ նամակներ ստորագրելն է, որոնցում նա խորհրդային ոճով «պատռում է ազգադավ ընդդիմության դիմակը» եւ «մերկացնում է օտար գործակալներին»: Նման «պետականամետ» մտավորականությունը, բնականաբար, իր ձայնը չի բարձրացնի ընտրությունները կեղծելու, «Ա1+»-ը փակելու, Կենտրոնի բնակիչներին փողոց շպրտելու դեպքում»:
«Վերջին օրերին կրիմինալի դեմ պայքարող հայրենի մարտիկներն այնպիսի բաներ մոգոնեցին, որ Հերբերտ Ուելսն անգամ անելիք չունի։ Բանն այնտեղ հասավ, որ հայոց աշխարհը հայտարարեցին «միջազգային կրիմինալի հենակետ», - փաստագրել է այսօր «Հայոց Աշխարհ» թերթն ու առանձնացրել. - «Բնականաբար, իշխանության շարքերում քիչ չեն անազնիվ մարդիկ։ Իշխանությունը ողջ աշխարհում մի այնպիսի տեղ է, որը պարզապես ստեղծված է ամենաբազմազան ու սանձարձակ գողության համար։ Բայց ամբողջ իշխանության մասին դա ասելու, երկիրն էլ «միջազգային կրիմինալի հենակետ» հայտարարելու համար պետք է տառապել մոլիդեպրեսիվ պսիխոզով։ Ինչն էլ, ի դեպ, դիտարկում ենք «հակակրիմինալ շարժման» ակտիվիստների մոտ»:
«Օրինաորսություն» վերնագրի տակ նույն թերթը, արձանագրելով կոմկուսից անջատված թեւերից մեկի` Սանատրուկ Սահակյանի խմբի` «Օրինաց երկիր»-ին անդամկցելու փաստը, գնահատել է. - «Արթուր Բաղդասարյանի հրաժարակից եւ ընդդիմության գիրկը նետվելուց հետո ՕԵԿ-ի ակտիվիստները սկսեցին հանրությանն անընդհատ հիշեցնել իրենց առաջնորդի խիզախ քայլի մասին, որը դուրս եկավ իշխանությունից: Դա, իհարկե, ոչ մի ներգործություն չունեցավ հատկապես` արագորեն նոսրացող կուսակցության շարքերի վրա: Հակառակը` կուսակցական նախարարների, պատգամավորների ու մտավորական թեւի հետ միասին, շարքայիններ էլ ՕԵԿ-ից փախան: Չնայած հայտարարվում է, թե իրենց առաջնորդի հրաժարականից հետո կուսակցությանն անդամագրվողների թիվը կտրուկ ավելացել է, սակայն հավաքագրման գործընթացը, որ մեկնարկել է վերջերս, հակառակն է ապացուցում: Ավելին` նրանց կողմից իրականացվող տոտալ հավաքագրումը վկայում է, որ 70-հազարանոց բանակի ու նորագիրների աննախադեպ աճի մասին խոսակցությունները ուղղակի բլեֆ էին»:
«Նախընտրական տեռորը սկսված է» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը ուրվագծել է. - ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում արվել են նաեւ այնպիսի շտկումներ, որոնց նպատակը մասնավոր հեռուստաընկերությունները 100 տոկոսով ու վերջնականապես պետության կաբլուկի տակ պահելն է։ Օրինակ, նախագծից պարզ է դառնում, որ ցանկացած թիթիզ ու անլուրջ պատճառով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կարող է կասեցնել ցանկացած մասնավոր հեռուստաընկերության ցանկացած հաղորդում։ Այսպիսով, իշխանությունները պատրաստվում են ոչ միայն ընտրությունների, այլեւ պատրաստվում են այդ ընտրություններում ապահովել իրենց ամբողջական վերարտադրությունը։ Իսկ այդ ճանապարհին կանգնած ցանկացած խոչընդոտ, ինչպիսին ընդդիմության ձայնն է կամ հեռուստաընկերություն ունեցող մրցակից քաղաքական ուժերը, ենթակա է անհապաղ ոչնչացման»։
Ատոմ Մարգարյան