Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը չկայացավ այն բանից հետո, երբ ՄԱԿ֊-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց ՎՈՒԱՄ կազմակերպության առաջարկը՝ հետխորհրդային տարածքի «սառեցված» հակամարտությունները քննարկելու վերաբերյալ:
«Իրոք, Փարիզի մեր հանդիպման ընթացքում կար Նյու Յորքում հանդիպում անցկացնելու առաջարկ: Բայց երբ ՎՈՒԱՄ֊ը (հակամարտությունները քննարկելու առաջարկը) օրակարգի հարց դարձրեց, իրադրությունը փոխվեց, եւ այդ հանդիպումը մեր առաջարկով հանվեց»,֊ - ասաց Վարդան Օսկանյանը:
Այսօր Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Հանդիպումը բավական կառուցողական մթնոլորտում անցավ: Օրակարգի հիմնական խնդիրը նոր ստեղծված իրավիճակն էր: Կարծում եմ, հիմա համանախագահները ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, եւ մենք համապատասխան որոշում կկայացնենք, թե ինչ են լինելու մեր հետագա անելիքները»,֊ - նշեց Վարդան Օսկանյանը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, այսօր նախատեսվում են նախարար Օսկանյանի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նորընտիր նախագահ Շեյխա Հայա Ռաշեդ Ալ Խալիֆայի հետ:
Հրայր Թամրազյան