«Առավոտ»-ի տեղեկություններով, «նորաթուխ» հանրապետական Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտ», վերջերս «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ԾԻԳ-երից մեկի հայտարարած տենդեր է «շահել»՝ շուրջ 135 մլն դրամ արժողությամբ, ու հիմա այդ ծրագիրն իրագործելու համար նրան գործարան է պետք: Այդ հարցում նրա ընտրությունը կանգնել է Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում դեռեւս 1990-ականներից գործող երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարանի վրա:
Հարցին, թե ի՞նչ «սեւ կատու» էր անցել «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ) կուսակցության նախագահի եւ փոխնախագահի միջեւ, Հայկ Բաբուխանյանն այսօրվա «Իրավունք»-ում այսպես է պատասխանել. «Մենք Հրանտ Խաչատրյանի հետ տարաձայնություններ չունենք: Խնդիրը մեր մեջ չէ, խնդիրը «Իրավունք» թերթի եւ ՍԻՄ-ի բախումն է կրիմինալ օլիգարխիկ համակարգի հետ»: Ինչ վերաբերում է կուսակցության մեկ-երկու անդամներին, որոնք «կուսակցության մասին զրպարտչական լուրեր են տարածում՝ փորձելով վարկաբեկել կուսակցության ղեկավարությանը», ապա այդ մարդիկ, Բաբուխանյանի կարծիքով, կատարում են իշխանությունների պատվերը:
«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շաբաթ օրն ընտրվել է «Հայրենակցական կազմակերպությունների միաբանության» պատվավոր նախագահ», - գրում է «Հայկական Ժամանակ»-ը եւ կարծիք հայտնում,որ հերթական այս կառույցը ստեղծված է «գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ամբիցիաներին հագուրդ տալու համար»: «Չորրորդ իշխանություն»-ը, սույն փաստին անդրադառնալով, գրել է. - «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ տրամաբանությունն ուղղակի ապշեցուցիչ է։ Սկզբից ստեղծում են հայրենակցական միություններ, որոնք, բնականաբար, միավորում են հայրենակիցներին, ասենք՝ ապարանցիներին, եւ ընդգծում նրանց տարբերությունը ոչ ապարանցիներից, հետո առանձնանում են, ասենք, զանգեզուրցիները կամ մշեցիները, իսկ վերջում, երբ բոլորն արդեն առանձնացել են, որոշվում է այդ առանձին կառույցները միավորող կառույց ստեղծել։ Բնականաբար, այս ամենն արվում է ազգի միասնության կարգախոսներով», ընդգծել է թերթն ու եզրակացրել. - «Միասնությունն իհարկե լավ բան է, բայց դրան հասնելու շատ ավելի արդյունավետ ձեւ կա։ Պետք է պարզապես հայրենակցական միություններ չստեղծել։ Այսինքն, պետք է ոչ թե միավորել, ասենք, ապարանցիներին ու սյունեցիներին, այլ մարդկանց ի սկզբանե չբաժանել ապարանցիների եւ սյունեցիների»:
«Առավոտ»-ի խմբագրականն այսօր իբրեւ «խորհրդային ժամանակների վերապրուկ» որակելով մտավորականների խմբի հայտարարությունը ընդդեմ «Մտավորականների ֆորումի» հակակրիմինալ նախաձեռնությունների, որակել է. - «Չխոսենք այն մասին, որ այդ գրվածքից հարյուր մղոն շառավղով ստալինյան ժամանակաշրջանի ոգին է բուրում։ Վատն այն է, որ դրա տակ դրված ստորագրությունների մեջ, ի թիվս ստալինյան ժամանակների հետ անմիջականորեն հարաբերվածների, տեսնում ենք նաեւ դեռեւս երիտասարդ, չվարկաբեկված անուններ, ինչը շատ որոշակի խորհրդածությունների տեղիք է տալիս», - գրել է խմբագիրն ու բխեցրել. - «Մեծ է հավանականությունը, որ նրանց այդ տեքստը ուղղակի պարտադրվել է։ Իսկ թե մեր ճղճիմ իրականության մեջ ինչ է սպասվում նման պարտադրանքներից հրաժարվող մտավորականներին, շատ լավ հայտնի է»։
«Մտավորականների ֆորումի» հակակրիմինալ նախաձեռնությունները քննադատող իշխանամետ մտավորականների խմբին միացած Մերուժան Տեր-Գուլանյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում շեշտադրել է. - «Այդ մարդիկ ինչ ուզում է, թող ասեն, իրենց գործն է։ Ի վերջո, ազատ երկիր է, ինչ ասես կարող են հայտարարել։ Բայց Հայաստանը անվանել միջազգային կրիմինալի հենակետ, դա, կներեք, արդեն խելքից, մտքից դուրս բան է», - ասել է Տեր-Գուլանյանն ու հարցրել. - «Ինչո՞ւ են վիրավորում բոլորիս, վարկաբեկում ազգը։ Անձամբ ես այդ մի արտահայտության համար եմ ստորագրել բաց նամակը։ Խնդիրը սա է: Ինչ վերաբերում է «իշխանամետությանը», ես իշխանամետ չեմ, ես ընդամենը պետականամետ եմ, դուք այդպես էլ չհասկացաք, եւ այդպես էլ ապրելու եմ ողջ կյանքս։ Արդեն երեք տարի է՝ ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ աշխատանք, տանը նստած վեպ եմ գրում»։
«Չորրորդ իշխանություն» թերթը, իր հերթին, գնահատելով «Մտավորականների ֆորումի» հակակրիմինալ նախաձեռնությունները, առանձնացրել է. - «Ամեն անգամ, երբ հասարակության մեջ իշխանությունների ապօրինությունների նկատմամբ անհանդուրժողականությունը հասնում է գագաթնակետին, եւ կազմակերպված պայքարի նախանշաններ են ուրվագծվում, որտեղից որտեղ հայտնվում են վաղուց հայտնի «մուտիլովչիկները» եւ վաղուց հայտնի մեթոդներով ձախողում ըստ էության դեռեւս չսկսված պայքարը։ Համենայն դեպս, ռուսական «օխրանկան» սովորաբար այսպիսի մեթոդներով էր պաշտպանում իր դրածո ռեժիմներին»։
«Առավոտ»-ի տեղեկություններով, նորաթուխ «հանրապետական» Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտ», վերջերս «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ԾԻԳ-երից մեկի հայտարարած ու անցկացրած տենդեր է «շահել»՝ շուրջ 135 մլն դրամ արժողությամբ, ու հիմա այդ ծրագիրն իրագործելու համար նրան, ինչպես թերթն է գրել «վիզ» գործարան է պետք: Այդ հարցում նրա ընտրությունը կանգնել է Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում դեռեւս 1990-ականներից գործող երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարանի վրա», - փոխանցել է թերթը:
Ատոմ Մարգարյան