Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանը ամերիկացի միլիարդատերերի ցուցակում 26֊-րդն է


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 26-֊րդ տեղն է զբաղեցրել «Ֆորբս» հանդեսի հրապարակած ամերիկացի 400 միլիարդատերերի ցուցակում:

89֊-ամյա Քըրք Քըրքորյանի կարողությունը, ըստ ամսագրի, 9 միլիարդ դոլար է: Նրան է պատկանում ավտոմեքենաներ արտադրող General Motors ընկերության բաժնետոմսերի մոտ 10 տոկոսը: Քըրքորյանը նաեւ խաղատների եւ հյուրանոցների մեծ ցանցի սեփականատեր է:

Ամերիկացի մեծահարուստը տասնյակ միլիոնավոր դոլարներ է հատկացրել Երեւանի կենտրոնը բարեկարգելու, մշակութային օջախները վերանորոգելու եւ աղետի գոտու վերականգնման նպատակով:

«Ֆորբս»-֊ի ցուցակը գլխավորում է «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը, որի կարողությունը կազմում է 53 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG