Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները պահանջելու են իրենց եւս ճանաչել էթնիկ զտման ենթարկված ժողովուրդ


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է վեհաժողովի աշնանային նստաշրջանում բարձրացնել էթնիկ զտումների ենթարկված ժողովուրդների ցուցակում Ադրբեջանը ընդգրկելու եւ համապատասխան հուշարձան կանգնեցնելու հարցը:

«Նստաշրջանի վերջին օրը ուշադրության կենտրոնում անչափ հետաքրքիր հարց է լինելու՝ քննարկվելու է էթնիկ զտման ենթարկված եվրոպական որոշ ժողովուրդների համար հուշարձան կանգնեցնելու հարցը», - ANS գործակալությանը հայտնել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը:

«Ինչպես գիտեք, հայերի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումը որպես փաստ արտացոլված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցում: Հետեւաբար, մենք մեր կարծիքն ենք հայտնելու այդ կապակցությամբ», - հայտարարել է Սեիդովը՝ հավելելով, թե դա «անչափ կարեւոր եւ կենսական հարց է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG