Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը վաղը մեկնելու է Գերմանիա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 22-23-ը երկօրյա աշխատանքային այց կկատարի Գերմանիա՝ մասնակցելու «Բերթելսման» միջազգային համաժողովին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական day.az ինտերնետային թերթը, այցի շրջանակներում Ալիեւը հանդիպում կունենա դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կլինի քննարկումների գլխավոր թեմաներից մեկը: Մամեդովը նշել է, թե Գերմանիան եվրոպական մյուս պետությունների համեմատ «ավելի անաչառ դիրքորոշում ունի ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ»:

Նա հայտնել է նաեւ, որ այցի ընթացքում նախատեսվում է Եվրամիության հետ Ադրբեջանի համագործակցության մասին փաստաթղթի ստորագրում:

«Բերթելսման» միջազգային համաժողովին կմասնակցեն մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG