Մատչելիության հղումներ

Ադրբեջանը գրավոր պատասխան է տվել Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին


Ադրբեջանական կողմը գրավոր պատասխան է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին: Այդ մասին այսօր APA գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Նրա վկայությամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այդ պատասխանը նրանց հանձնել է սեպտեմբերի 13֊-ին՝ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ. - «Այնուամենայնիվ նա զգուշացրել է, որ դա դեռ վերջնական պատասխանը չէ»:

Ինչ վերաբերվում է հայկական կողմին, ապա, Մերզլյակովի վկայությամբ, պաշտոնական Երեւանից գրավոր պատասխան չի ստացվել, սակայն Հայաստանը հայտարարել է, որ համանախագահների առաջարկած տեքստը իր համար սկզբունքորեն ընդունելի է՝ առանձին լրամշակումներով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG