Մատչելիության հղումներ

Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հեռանկարները


Այսօր Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ գեներալ Ուիլյամ Ուարդի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվումների առանցքում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարներն էին:

Ըստ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի տարածած հայտարարության, գեներալ Ուարդը դրական կարծիք է հայտնեց Կոսովոյում եւ Իրաքում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների մարտական պատրաստականության, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակության, լեզվի իմացության եւ կազմակերպվածության վերաբերյալ:

«Անդրադարձ եղավ նաեւ միջազգային կայունացման նախաձեռնություններում Հայաստանի մասնակցությանը, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային զարգացման շուրջ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG