Մատչելիության հղումներ

Վրաստանի բնակչությունը կողմ է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը


Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներով, երկրի բնակչության մեծամասնությունը գտնում է, որ երկիրը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին:

«Կովկասպրես» գործակալության հաղորդագրության համաձայն, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության օգտին արտահայտվել են ԱՄՆ-ի կառավարության պատվիրած հարցմամբ ընդգրկվածների 55,8 տոկոսը:

Հարցվածների 58,5 տոկոսի կարծիքով, Վրաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը, իսկ 39,2 տոկոսը գտնում են, որ երկիրը պետք է դուրս գա ԱՊՀ-ից:

Հարցման մասնակիցների 58,6 տոկոսը Վրաստանի տարածքային ամբողջականության գլխավոր խոչընդոտ են համարում Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG