Սեպտեմբերի 19-ին Ծալկայից դուրս է եկել Ախալքալաքի ռուսական ռազմակայանից զինտեխնիկան տեղափոխող վերջին գնացքը: Դրանով, ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, ավարտին հասավ ռուսական այս ռազմակայանից զինտեխնիկայի դուրսբերումը:
Ախալքալաքի ռուսական ռազմակայանը վերջնականապես կփակվի 2008 թվականին:
Վրաստանի տարածքից դուրս բերվող զինտեխնիկայի մի մասը տեղափոխվում է Հայաստան՝ Գյումրիում տեղակայված թիվ 102 ռուսական ռազմակայան: