Լատվիայի նախագահ Վայրա Վիկե֊-Ֆրեյբերգան որոշել է առաջադրել իր թեկնածությունը ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Շաբաթ օրը Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի կառավարությունները առաջարկել են առաջադրել Վիկե֊-Ֆրեյբերգայի թեկնածությունը ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղարի պաշտոնին:
«Հայտարարում եմ այդ պաշտոնում քվեարկվելու իմ համաձայնության մասին»,֊ - ասված է Լատվիայի նախագահի` այսօր տարածած հայտարարության մեջ:
Այս տարի ՄԱԿ֊-ի գլխավոր ասամբլեան պետք է նոր գլխավոր քարտուղար ընտրի: Քոֆի Անանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է վերջին 10 տարվա ընթացքում, նույնպես ցանկություն է հայտնել, որ իրեն փոխարինողը կին լինի:
Իր հայտարարության մեջ Վայրա Վիկե֊-Ֆրեյբերգան փաստել է, որ «60 տարվա ընթացքում կանայք երբեք չեն դիտվել որպես ՄԱԿ-֊ի ղեկավարի պաշտոնին հավակնող լուրջ թեկնածուներ, թեեւ, գլխավոր ասամբլեայի բանաձեւի համաձայն, գլխավոր քարտուղարի թեկնածությունների ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվի սեռերի հավասարության սկզբունքը»: