Մատչելիության հղումներ

Թրքախոս երկրների կոնգրեսում կքննարկվի նաեւ ղարաբաղյան խնդիրը


Թուրքական Անթալիա քաղաքում անցկացվող Թրքախոս երկրների եւ համայնքների բարեկամության եւ եղբայրության 10-րդ կոնգրեսի քննարկման առարկա կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ադրբեջանական ANS գործակալության հաղորդման համաձայն, կոնգրեսին մասնակցելու նպատակով արդեն Անթալիա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Կոնգրեսի ընթացքում գործելու են սոցիալական հիմնահարցերի, ժողովրդավարության ամրապնդման, միջազգային հարաբերությունների, տնտեսության, առեւտրի, մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում համագործակցության եւ այլ հանձնաժողովներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG