Մատչելիության հղումներ

Բուշը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանին


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը սեպտեմբերի 18-20-ը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանին եւ երկկողմ հանդիպումներ կունենա նստաշրջանին մասնակցող մի շարք համաշխարհային առաջնորդների հետ:

Ինչպես հաղորդել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 19-ին Բուշը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում եւ նույն օրը տիկնոջ՝ Լորայի հետ Նյու Յորքում ընդունելություն կկազմակերպի ՄԱԿ-ի տարեկան համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարների համար:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բուշի ծրագրում ընդգրկված են հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի եւ 61-րդ Գլխավոր ասամբլեայի նախագահ Հայի Ռաշիդ ալ-Խալիֆայի հետ, երկկողմ այլ հանդիպումներ:

ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի նաեւ պատվիրակությունների ղեկավարների համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից տրվելիք ավանդական նախաճաշին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG