Մատչելիության հղումներ

Քոֆի Անանը հիվանդանոցում այցելել է Ֆիդել Կաստրոյին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Հավանայի հիվանդանոցներից մեկում այցելել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, ով բուժվում է օգոստոսին տարած վիրահատությունից հետո:

Քոֆի Անանը Հավանա է ժամանել Չմիավորված երկրների շարժման գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Կուբայի առաջնորդը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Չմիավորված երկրների շարժման կարեւորությանը եւ միջազգային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Գագաթնաժողովին մասնակցում են աշխարհի 50 պետությունների նախագահներ եւ կառավարությունների ղեկավարներ:

Շարժումը ստեղծվել է 1961 թվականին Բելգրադում եւ ներկայումս միավորում է 118 երկրներ, որոնք իրենց արտաքին քաղաքակության հիմք են հռչակել ռազմաքաղաքական դաշինքներին եւ միավորումներին չանդամակցելը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG