Այսօր վաղ առավոտյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Ռուսաստանի բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կոզլովը, որի դեմ մահափորձ էր իրականացվել չորեքշաբթի երեկոյան:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկու անհայտ անձինք կրակ էին բացել Կոզլովի մեքենայի ուղղությամբ, երբ այն դուրս էր գալիս «Սպարտակ» սպորտային համալիրից: Կոզլովի վարորդը տեղում մահացել էր:
Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը նշում է, որ մասնագետների եւ գործընկերների կարծիքով, Ռուսաստանի բանկի վարչության նախագահի առաջին տեղակալը բավական կոշտ դիրքորոշում ուներ «փողերի լվացվամբ» եւ անօրինական այլ գործունեությամբ զբաղվող բանկերի նկատմամբ. միայն այս տարի Կոզլովի նախաձեռնությամբ Ռուսաստանի բանկը հետ էր կանչել ավելի քան 40 բանկերի արտոնագրերը:
Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը այսօր կարծիք է հայտնել, որ սպանությունը, հավանաբար, կապված է Կոզլովի մասնագիտական գործունեության հետ, քանի որ վերջինս «կասեցնում էր ֆինանսական հանցագործություններով զբաղվող բանկերի գործունեությունը»:
Ազա Բաբայան, Մոսկվա