«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակից 0գուլսար Մուրադովան մահացել է Աշգաբատի բանտում: Թուրքմենստանի իրավապահները հավաստիացնում են, որ մահը հիվանդության հետեւանք է, սակայն Մուրադովայի ազգականները, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունները ենթադրում են, որ թղթակցին պարզապես սպանել են բանտում:
0գուլսար Մուրադովան այս տարվա օգոստոսին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Վերջերս բանտից զանգահարել են նրա ազգականներին եւ տեղեկացրել, որ 0գուլսարը մահացել է, եւ հրավիրել են դիարան` դիակը ստանալու: Ազգականներից մեկը, որը անձնական անվտանգության նպատակով խնդրել է չհաղորդել իր անունը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ ազգականները հրաժարվել են ստորագրել դին ստանալու արձանագրությունը:
Իրավապահներն ի վերջո թույլատրել են զննել դիակը: Թուրքմենստանի հելսինկյան հիմնադրամի ներկայացուցչի փոխանցմամբ, Մուրադովայի երեխաներն ասել են, որ «հանգուցյալի պարանոցի շրջանում կան ինչ-որ հետքեր, իսկ գլխի վրա` մեծ վերք»:
Մուրադովայի մահվան ստույգ ժամանակը եւ հանգամանքները հայտնի չեն:
Թուրքմենստանի հելսինկյան հիմնադրամը Մուրադովայի մահը որակել է «քաղաքական սպանություն»: Ազգականներին զրույցի հրավիրած իրավապահներն ասել են, որ իրենք ոչ մի առնչություն չունեն Մուրադովայի ձերբակալության կամ բանտում նրա համար ստեղծված պայմանների հետ: Նրանք ասել են, որ վնաս չեն պատճառել Մուրադովային եւ ակնարկել են, թե «տեղի ունեցածի համար մեղավորը Ազգային անվտանգության նախարարությունն է»:
Թուրքմենստանի հելսինկյան հիմնադրամի նախագահ Տայգուլ Բեգմեդովան չի հավատում, թե Մուրադովան բնական մահով է մահացել: «Նա առողջ էր, ոչ մի խնդիր չուներ: Միայն ձերբակալությունից հետո է դեղեր խնդրել: Մեզ համար տարօրինակ էր այն, որ առողջ մարդու մոտ հանկարծակի պրոբլեմներ են սկսվում: Հիմա նա մահացել է, եւ եթե իշխանությունները պնդեն, թե բնական մահով է մահացել, դա ակնհայտ սուտ կլինի», - ասել է Բեգմեդովան: Նա ասել է նաեւ, թե երբ ազգականները խնդրել են թույլ տալ, որ անկախ բժիշկ զննի դիակը՝ դիարանի ծառայողները սկսել են սպառնալ նրանց:
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան երկու պաշտոնյաներ դիակը տեսնելու թույլտվություն են խնդրել, սակայն դա էլ մերժվել է:
Մուրավոդան մի շարք այլ իրավապաշտպանների հետ միասին ձերբակալվել էր հունիսին: Իշխանությունները ձերբակալության պատճառը չեն հայտնել: Հետագայում ձերբակալվածներից մեկին՝ Աննակուրբան Ամանկլիչեւին ներկայացրել են Թուրքմենբաշուն գահընկեց անելու նպատակով հեղաշրջում ծրագրելու մեղադրանք: Մուրադովային, Ամանկլիչեւին եւ երրորդ ամբաստանյալին՝ Սապարդուրդի Խաջիեւին, դատապարտել են 6-7 տարվա ազատազրկման` ապօրինի ճանապարհով ձեռք բերած զինամթերք պահելու մեղադրանքով:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ասել են, որ թուրքմենական իշխանությունները սարքովի մեղադրանքներ են ներկայացրել, եւ այդ ամբողջ դատավարությունն անվանել են «ծաղր արդարադատության նկատմամբ»:
Արմեն Քոլոյան, Պրահա