Մատչելիության հղումներ

Վրաստանը եւ Տաջիկստանը զրկվել են ՄԱԿ-ում քվեարկելու իրավունքից


Ինչպես տեղեկացրել է ՄԱԿ-ի տեղեկատվական ծառայությունը, ՄԱԿ-ի բյուջե պարբերաբար անդամավճարները չմուծելու պատճառով շուրջ մեկ տասնյակ երկրներ`այդ թվում Վրաստանն ու Տաջիկստանը, զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից:

«Ռեգնում»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին` տեղեկացնելով նշված երկրների կողմից իրենց ֆինանսական պարտավորությունները չկատարելու մասին:

Ըստ «Կովկասպրես» գործակալության, Վրաստանի պարտքը ՄԱԿ-ին կազմում է 6 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG