Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում բարձրացնել «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման առավելագույն արդյունավետ մեթոդների կիրառման հարցը»:
«Վրաստանի նախագահը եւ ղեկավարությունը հստակ պատկերացնում են, թե ինչպես պետք է փոխվեն գոյություն ունեցող բանակցային եւ խաղաղապահ մեխանիզմները, որոնք այսօրվա դրությամբ գրեթե բոլորի համոզմամբ արդյունավետ չեն», - հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին:
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, նախարարը նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-22-ը ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում կայանալու է նախագահ Սահակաշվիլիի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի հետ: Քննարկվելու են Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցեր: