Մատչելիության հղումներ

Որքանո՞վ է «առողջարար» դիետան


Ուշագրավ է, որ ժամանակին դիետա պահած օրիորդներից շատերը ցավով են հիշում այդ օրերը. - «Հաստատ երբեք նման բան նորից չեմ անի»:

Բժիշկների խոսքերով, իրենց շատ հաճախ են դիմում երիտասարդ աղջիկներ` բողոքելով ցածր ճնշումից, թուլության զգացողությունից:
Նրանք դա դիտարկում են որպես անիմաստ դիետայի հետեւանքներ, քանի որ ամեն օրգանիմ ունի իր առանձնահատկությունները: Ուստի խորհուրդ է տրվում նախ խորհրդակցել բժշկի հետ, նոր միայն սկսել նիհարելու գործընթացը:

25 տարեկան կանանց օրական հարկավոր է միջինը 50 գրամ պրոտեին. ոչ ճիշտ դիետայի արդյունքում այս ցուցանիշը նվազում է ինչի արդյունքում էլ կարող են առաջանալ խնդիրներ:

«Այս է պատճառը, որ հաճախ դեռ շատ վաղ տարիքում արդեն անդարձ կորցնում են առողջությունը», - նշում է բժիշկ Դավիթ Մինոսյանը»: - «Հետո արդեն բուժման համար ավելի դաժան դիետաներ է պետք պահել, բայց այս անգամ դա ավելի լուրջ ու իրական է»:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG