Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ստեղծվել է հրդեհների հետեանքների վերացման աշխատանքային խումբ


Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Թաիր Թաղիզադեն այսօր հայտնել է, որ Ադրբեջանում ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի եւ այդ փաստաթղթին առնչվող համալիր միջոցառումների իրականացման նպատակով:

«Խմբում ընդգրկվել են Ադրբեջանի մի շարք նախարարությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան աշխատակիցներ, իսկ առաջին նիստը կգումարվի արդեն այսօր», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Թաղիձադեն եւ հավելել. - «Գլխավոր ասամբլեան ողջունել է այս հարցում կողմերի համագործակցությունը եւ նման գործողությունը համարում է կարեւոր քայլ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ վստահության վերականգնման ուղղությամբ»:

Անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւը շեշտում է «տուժած տարածքներում հրդեհները մարելու եւ նրանց վնասարար հետեւանքները հաղթահարելու նպատակով շտապ բնապահպանական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG