Մատչելիության հղումներ

Մոլորակի ղեկավարներից ամենաբարձր աշխատավարձը ստանում է Սինգապուրի վարչապետը


Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, արեւմտյան լրատվամիջոցները հրապարակել են տվյալներ տարբեր երկրների ղեկավարների աշխատավարձի մասին: Ամենաբարձր աշխատավարձը ստանում է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը՝ ամսական 50 հազար դոլար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստանում է 168 հազար ռուբլի, ինչը մոտավորապես հավասար է 6 հազար 200 դոլարի: Միացյալ Նահանգների նախագահ Բուշը եւ Ճապոնիայի վարչապետ Կոիձումին վաստակում են դրա հնգապատիկը՝ համապատասխանաբար 33 հազար 500 եւ 31 հազար 200 ԱՄՆ դոլար:

«Նույնիսկ Ուկրաինայի «նարնջագույն» Վիկտոր 3ուշենկոն ամսական Պուտինից 300 դոլար ավելի է վաստակում», - գրել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի մեկնաբանը: Փոխարենը Պուտինը Միխեիլ Սահակաշվիլիից է ավելի շատ վաստակում: Վերջինիս աշխատավարձը 2400 դոլար է:

«Եվրոպայում ղեկավարների ամսական աշխատավարձի առումով առաջին տեղում Իռլանդիայի նախագահ Մերի Մաքալիսն է՝ 29 հազար 700 դոլար: Երկրորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրն է՝ 28 հազար 600 դոլար»:

Հայաստանի նախագահ ամսական աշխատավարձի մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում տեղեկություններ չկան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG