Մատչելիության հղումներ

Շարլ Ազնավուրը հյուրախաղերի է մեկնում Միացյալ Նահանգներ


Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը երկարատեւ ընդմիջումից հետո հյուրախաղերի է մեկնում Միացյալ Նահանգներ:

«Ես չեմ կարող ապրել անցյալով եւ միշտ փորձում եմ գտնել այն թեմաները, որ այս պահին հուզում են հասարակությանը», - ամերիկյան թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ երգիչը այժմ պատրաստվում է նոր ձայնասկավառակ ձայնագրել: Նոր երգերը պատմում են մեծ քաղաքի ետնախորշերում ապրող փախստականների, լքված ու ծերացող գյուղերի, ռասիզմի, եւ, իհարկե, սիրո մասին:

«Երիտասարդները միշտ եւ ամենուր իմ ծուղակն են ընկնում, երբ սիրահարվում են», - կատակով նկատում է 82-ամյա Ազնավուրը, ով երբեք չի դադարում խոստովանել. - «Ես սիրում եմ կյանքը»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG