Մատչելիության հղումներ

Օրհներգի շուրջ վեճերը շարունակվում են


Այսօր էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանաստեղծ, օրհներգի մրցութային հանձնաժողովի արդեն նախկին անդամ Դավիթ Հովհաննեսը եւ արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը իրենց կարծիքն էին արտահայտում մրցույթի երկրորդ փուլ դուրս եկած 5 տարբերակների՝ Երվանդ Երզնկյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի եւ Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունների վերաբերյալ:

Օրհներգի առաջարկվող 5 տարբերակների մասին արվեստագետները գրեթե նույն տեսակետերն արտահայտեցին՝ նշելով, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, որ եղել է Խորհրդային Հայաստանի հիմնը, իրենց կարծիքով հարմար չէ անկախ հանրապետության օրհներգ լինելու համար, քանի որ այն «քաղաքական անցյալ» ունի: Նույն պատճառով հարմար չէ նաեւ ներկայիս հիմնը պահպանելը:

Իսկ մրցույթի երկրորդ փուլ անցած տարբերակներից բանախոսները նախընտրում են Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ եւ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության խոսքերով օրհներգը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG