Մատչելիության հղումներ

Օսկանյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին


Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմասնակցի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանին: Նախատեսված է նաեւ Օսկանյանի ելույթը:

Ըստ ադրբեջանական day.az-ի, նստաշրջանին կմասնակցի նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը:

Իսկ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվելու է «իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում»:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի զեկույցը, զինված հակամարտությունների կանխարգելման հարցը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցը, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Կիպրոսի խնդիրը եւ այլ հարցեր:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG