Մատչելիության հղումներ

Ռամիզ Մեհտիեւ. «Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ պատերազմի վերսկսում, սակայն չի բացառում օկուպացված տարածքների վերադարձի այլ ուղիներ»


Ինչպես Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությանը ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը, Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ պատերազմի վերսկսում, սակայն ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների ձախողման դեպքում ստիպված կլինի քննարկել «օկուպացված տարածքների խնդրի կարգավորման այլ ուղիներ»:

Նրա խոսքերով, Ադրբեջանը շարունակում է հետեւողական միջոցներ ձեռնարկել զինված ուժերի մարտունակությունը հզորացնելու ուղղությամբ, եւ այդ նպատակով իրականացվող քայլերից մեկն էլ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծումն է: «Նախարարության դրույթները ներկայացված են, դրանց հաստատումից հետո քննարկվելու են ծրագրային հարցերը», - շեշտել է Ռամիզ Մեհտիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG