Ինչպես ATV հեռուստաընկերությանը ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, երկրի արտգործնախարարությունը պատրաստվում է պաշտոնական բողոք ներկայացնել Ռուսաստանի արտգործնախարարությանը սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի «Ռոսիա» պետական հեռուստաալիքով ցուցադրված՝ Լեռնային Ղարաբաղի անկախության 15-ամյակի տոնակատարության ռեպորտաժի կապակցությամբ:
Ազիմովի խոսքերով, այդ հեռուստաընկերության կողմից «աշխարհի ոչ մի երկրի կողմից չճանաչված անջատողական վարչակարգին» նվիրված ռեպորտաժի ցուցադրումը հակասում է «Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, չեզոքության սկզբունքին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի բազմաթիվ հայտարարություններին, վնասում է Կովկասում Ռուսաստանի շահերին եւ ադրբեջանա-ռուսական հարաբերությաններին, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: