Մատչելիության հղումներ

Վրաստանը «ձախողված պետությունների» ցուցակում է, Հայաստանը եւ Ադրբեջանը՝ ոչ


Foreign Policy ամերիկյան հեղինակավոր հանդեսը տպագրել է աշխարհի «ձախողված պետությունների» ամենամյա ցուցակը, որում ընդգրկված է Վրաստանը, բայց չկան Հայաստանը եւ Ադրբեջանը:

«Ձախողված պետությունները» 60-֊ն են, թեեւ ուսումնասիրություններն անց են կացվել 148 երկրներում: Ցուցակում են նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ այլ երկրներ:

Ըստ հետազոտության հեղինակների, պետությունների «ձախողված» լինելու հատկանիշներից են սեփական տարածքի հանդեպ ֆիզիկական վերահսկողության կամ օրինականորեն ուժ կիրառելու մենաշնորհի կորուստը եւ այլն:

Վերլուծելով ցուցակը, The Post Chronicle թերթի մեկնաբանը զարմանք է հայտնում, թե ինչո՞ւ ցուցակում չեն հայտնվել Հայաստանը եւ Ադրբեջանը:

«Ադրբեջանը ցանկում չէ, թեեւ այն չի վերահսկում իր տարածքի 13 տոկոսը, իսկ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հայկական համայնքը չի ճանաչում Ադրբեջանի իշխանության լեգիտիմությունը», ֊- փաստում է մեկնաբանը: - «Հայաստանն էլ ընդգրկված չէ ցուցակում, թեեւ նրա արտաքին անվտանգությունը հիմնականում ապահովում են Ռուսաստանի սահմանապահ ուժերը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG