Ղրղըզստանցի հնագետները համոզված են, որ գտել են Մատթեոս առաքյալի գերեզմանը Իսիկուլ լճի ափին գտնվող հայկական վանքում:
Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը, երեկ Բիշկեքում հայտարարել է հնագետ Վլադիմիր Պլոսկիխը: Նա հայտնել է, որ այս ամռանը իր գլխավորած արշավախումբը պեղումներ է կատարել Իսիկուլի հյուսիս֊արեւելյան ափին եւ հայտնաբերել է հայկական մի վանք, որտեղ, ըստ 14-֊րդ դարի քարտեզի, թաղված է Մատթեոս առաքյալը:
Լեգենդի համաձայն, Մատթեոս առաքյալը մահացել է Հնդկաստանի ճանապարհին եւ իր ուղեւորության ընթացքում մի քանի քրստոնեական համայնքներ է ստեղծել:
Ըստ Վենետիկում պահվող փաստաթղթի, «Իսիկուլ» կոչվող վայրում է գտնվում հայկական մի վանք, որտեղ թաղված է Մատթեոս առաքյալը:
Պլոսկիխը, սակայն, գտնում է, որ փաստը հաստատելու համար նոր հետազոտություններ են անհրաժեշտ: