Հանդիսատեսն այս ինտերնացիոնալ ներկայացման թարգմանությունը կկարդա բեմում տեղադրված մեծ էկրանի վրա:
Պիեսի գլխավոր հերոսների դերակատարները հայեր են: Օֆելիային մարմնավորելու է Հակոբ Ղազանչյանի դուստրը՝ Մարիամը, իսկ Համլետի դերում Վարդան Պետրոսյանն է: Հակոբ Ղազանչյանը վստահեցրեց, որ վերջինս այս ժանրում ուղղակի բացահայտում կլինի հանդիսատեսի համար:
«Երբ Հակոբն ինձ առաջարկեց դերակատարում ունենալ այս ներկայացման մեջ, առաջին հարցս էր՝ ի՞նչ լեզվով պիտի խաղամ: Ինչպես երաժիշտները, այնպես էլ դերասանները կարող են տարբեր լեզուներով մեկ ընդհանուր ստեղծագործություն ստանալ», - ասաց Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի դերասան Դավիթ Դարչիան:
Ներկայացումը կմասնակցի սեպտեմբերին Երեւանում մեկնարկող «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին:
Կարլեն Ասլանյան