Մատչելիության հղումներ

Սահմանազատման հանձնաժողովն ավարտեց իր երեւանյան նիստը


Այսօր Երեւանում ավարտվեց հայ-վրացական սահմանազատման համատեղ հանձնաժողովի երկօրյա աշխատանքային նիստը:

Հայաստանի փոխարտագործնախարար Գեղամ Ղարիբջանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ Վրաստանի փոխարտգործնախարար Գեորգի Մանչագալաձեի հետ իրենք արձանագրություն են ստորագրել, որտեղ նշվել է, որ կողմերը շարունակելու են սահմանազատման շուրջ համատեղ աշխատանքները՝ հիմք ընդունելով 1938 թվականին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքված փաստաթուղթը, որտեղ առաջին անգամ երկու հանրապետությունները հստակեցրել են Հայաստանի եւ Վրաստանի մոտավոր սահմանները:

Գեղամ Ղարիբջանյանի փոխանցմամբ, այսօր երկու անկախ պետություններն աշխատում են այնպես անել, որ «Վրաստանի եւ Հայաստանի միջեւ իսկապես գոյություն ունենա պետական սահման: Այդ սահմաններն, իհարկե, այսօր էլ կան, պարզապես դրանք պետք է օրենքով սահմանվեն»:

Հայաստանի փոխարտգործնախարարը համոզմունք հայտնեց, որ մինչեւ այս տարեվերջ կողմերը կկարողանան աշխատանքներն ավարտել, քանի որ «շատ հստակ հասկանում են իրենց առջեւ դրված խնդիրը»:

Հանձնաժողովի աշխատանքային հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի վերջին Վրաստանում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG