Մատչելիության հղումներ

Հրդեհը մոտենում է Սադախլոյին


Ինչպես «Թրենդ» գործակալությանը այսօր տեղեկացրել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիկ Ալիեւը, Վրաստանի Մառնեուլի շրջանում հրդեհ է բռնկվել, որը մոտենում է Հայաստանի սահմանին գտնվող Սադախլո բնակավայրին:

Մառնեուլի շրջանի բնակչության զգալի մասը ադրբեջանցիներ են:

«Կրակը Սադախլոյից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա է, եւ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները հրդեհի տարածումը կանխելու համար», - ասել է դեսպանը:

Սադախլոյում մի ժամանակ մեծ շուկա էր գործում, որտեղ առեւտուր էին անում վրացիները, հայերը եւ ադրբեջանցիները, սակայն վերջերս այն փակվել է Վրաստանի իշխանությունների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG